Ավստրալիայի բնակչությունը սգում է Սիդնեյի սրճարանում պատանդ վերցված զոհերի մահը: Հարյուրավոր մարդիկ դեկտեմբերի 16-ին ծաղիկներ են տանում ողբերգության վայր: Նրանց թվում է վարչապետ Թոնի Էբոթը: Կառավարության ղեկավարն ու նրա կինը ծաղիկներ են դրել ժամանակավոր հուշահամալիրին եւ գրառում կատարել հուշերի գրքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, դեկտեմբերի 15-ին զինված հանցագործը Lindt սրճարանում պատանդ էր վերցրել 17 մարդու:
Ավելի ուշ պարզվել էր, որ հանցագործը 49ամյա իրանցի Մեն Հարոն Մոնիսն է, որը հայտնի էր նաեւ Շեյխ Հարոն անունով եւ նախկինում էլ բռնության կիրառմամբ հանցագործություններ էր կատարել, նրա մոտ նկատվել էին ծայրահեղական հակվածություններ ու հոգեկան շեղումներ:
Ոստիկանությանեւ հանցագործի դիմակայությունը տեւել էր շուրջ 17 ժամ: Ոստիկանական գրոհի արդյունքում ազատվել էր 15 մարդ, երկուսը՝ զոհվել: Հանցագործը ոչնչացվել է: Եվս հինգ մարդ, այդ թվում՝ մեկ իրավապահ, վիրավորվել են գրոհի ընթացքում:











