Համացանցում տարածում է գտել շան եւ եղջերուի մասնակցության զվարճալի տեսանյութը:
Դրանում երեւում է, թե ինչպես է շունը ջրի մեջ ինչ-որ բան փնտրում: Հանկարծ ինչ-որ տեղից հայտնվում է երիտասարդ եղջերուն եւ փորձում է նրան խաղալու կանչել:
Կենդանին ամեն կերպ փորձում է մոտենալ շանը, սակայն տարեց կենդանին, կարծես, լրջորեն մտածում է գետից բոլոր քարերը հանելու մասին: Նա, կարծես, ընդհանրապես չի տեսնում թռվռացող եղջերուին:











