Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները բացահայտել են փայտանյութի ապօրինի շրջանառության հերթական դեպքը:

Արմավիրի մարզի Թաիրով համայնքում գտնվող անհատ ձեռներեց Հովսեփ Աբգարյանին պատկանող արտադրամասում հայտնաբերվել է 100 խորանարդ տախտակ, որոնց ձեռք բերման վերաբերյալ փաստաթղթեր չեն ներկայացրել:

Պարզվել է, որ Աբգարյանին փայտանյութը մատակարարել է անհատ ձեռներեց Անդրանիկ Սահակյանը: Վերջինս, սակայն, ներկայացրել է չորս կեղծ հաշիվ-ապրանքագիր:

Ձեռնարկվում են միջոցառումներ նշված փայտանյութի իրական աղբյուրը ճշտելու ուղղությամբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում: