Նախկինում դատապարտված 42-ամյա Վարդան Վարդանյանը Ջրառատ գյուղում խանութից կատարել է գողություն՝ պատճառելով 700 հազար դրամի վնաս: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության տեսանյութից:

Ոստիկանության աշխատակիցները, գնալով ստացված ահազանգի հետքերով, խանութում կատարել են մատնահետքերի հայտնաբերման փորձաքննություն, որի արդյունքում էլ գտել գողին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: