2015թ.-ին Հայաստանում փոփոխություններ կլինեն, սակայն ոչ իշխանափոխություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պայծառատես Սուսաննա Մուշեղյանը:
«Աշխարհում փոփոխություններ են սպասվում, բայց շատ մեծ փոփոխություններ չեն լինի, իսկ Հայաստանում էլ ամբողջական իշխանափոխություն այս տարի չի լինելու, սակայն հանրավոր են որոշակի փոփոխություններ, այն էլ մայիսին: Նույնը չեմ կարող ասել Ռուսաստանի մասին. Մոսկվայում իշխանափոխություն կլինի, Պուտինը հիմա արդեն պատրաստվում է հեռանալ: Թե որ ամսին դա կլինի, հստակ չեմ կարող ասել»,- ասաց նա:
Պայծառատեսի խոսքով՝ այս տարի էլ չի կարգավորվի Ղարաբաղի հիմնահարցը, իհարկե, հարձակումներ հակառակորդի կողմից լինելու են, սակայն այս տարի սահմանին լարվածությունը պատերազմի չի հանգեցնի:
«Տեսնում եմ, որ 10-15 տարի անց ունենալու ենք ծովից ծով Հայաստան: Մենք այնքան ամուր ենք, որ մեզ կոտրել չեն կարող»,- ավելացրեց Սուսաննա Մուշեղյանը:
Ընդհանուր առմամբ, պայծառատեսի կանխատեսումներով՝ հանգիստ տարի է լինելու, որովհետեւ այծն իր տեսակով զգուշավոր է, խաղաղասեր եւ գժտությունների սիրահար չէ:











