Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին դեկտեմբերի 15-ի գիշերը «Զվարթնոց» օդանավակայանում նկատել է, որ ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է 10 հազար ԱՄՆ դոլար, մոռացել է տաքսու մեջ:

Ոստիկաններին դիմած քաղաքացին հայտնել էր, որ տաքսի ծառայության անունը չի հիշում, եւ մեկնել էր Ստամբուլ՝ հայտնելով, որ երկու օր անց վերադառնալու է Երեւան՝ հույսով, որ կգնի կորցրածը:

Ոստիկաններն ընդամենը մի քանի ժամում բացահայտել են տաքսի ծառայության անունը եւ վարորդին հրավիրել ոստիկանության բաժին: Այստեղ արդեն վարորդը հայտնել է, որ ինքը մտադիր էր դիմել իրավապահ մարմիններին: Երկու օր անց իրանցին, վերադառնալով Երեւան, ստացել է իր պայուսակը:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: