Օդնոկլասնիկի սոցիալական ցանցի միջոցով ծանոթությունն ավարտվել էր դանակահարությամբ:

Օդնոկլասնիկի սոցիալական կայքի միջոցով երկու երիտասարդներ մի աղջկա հետ էին ծանոթացել: Սիրային եռանկյունի էր ստեղծվել, տղաներից մեկը մյուսին արգելել էր աղջկա հետ հաղորդակցվել, ինչը մերժվել էր: Դեկտեմբերի 10-ին Երեւանի Րաֆֆու փողոցի շենքերից մեկի մոտ տղաները հանդիպել էին, հայհոյել, քաշքշել իրար, իսկ վերջում տղաներից մեկը դանակահարել էր իր մրցակցին ու դիմել փախուստի:

26-ամյա երիտասարդը հիվանդանոց էր տեղափոխվել որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերքով: Պարզվել է, որ տուժողը ոստիկանության զորքերի պայմանագրային զինծառայող է: Նա վնասվածքն ստանալուց հետո մի կերպ տաքսի էր զանգել, հասել զորամաս, որտեղից էլ շտապօգնություն էին զանգահարել:

Ոստիկաններին արագ հաջողվել է պարզել դանակահարողին եւ բերման ենթարկել ոստիկանություն:
Մանրամասները՝ տեսանյութում: