Տարեց չինացուն հանել են ցամաքած ջրհորից, որտեղ վերջինս մնացել էր երեք օր: Դեպքը կատարվել է Ցզյանսու նահանգում:

Ըստ հարազատների՝ 60-ամյա տղամարդուն վերջին անգամ դեկտեմբերի 17 –ին էին տեսել, երբ վերջինս մոպեդով դուրս էր եկել տնից:  Դեկտեմբերի 20-ին տեղի բնակիչը կառուցվող տաճարի մոտ տեսել էր կորածին պատկանող տրանսպորտային միջոցը եւ տեղեկացրել նրա ընտանիքին, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով The Telegraph-ը:

Որոնողափրկարարական գործողություն է կազմակերպվել, որի արդյունքում հաջողվել է գտնել տղամարդուն: Նա այդ ամբողջ ժամանակ գտնվել է 1 մ տրամագծով եւ 5 մ խորությամբ ջրհորում: Վթարային ծառայությունները էքկավատորի միջոցով են ազատել տուժածին: