Ոստիկանությունը բացահայտել է թիվ 70 երթուղայինում տեղի ունեցած գողությունները:

Դեկտեմբերի 16-ին գրպանահատության կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկվել Էջմիածին քաղաքի բնակիչ Արարատ Բաղումյանը եւ Դավթաշենի բնակիչ Գարիկ Գրեյանը:

Պարզվել է, որ նրանք վերջին մեկ ամսվա ընթացքում գողություն են կատարել թիվ 70 երթուղայինից: Արարատ Բաղումյանը գողացել է ուղեւորներից մեկի փաստաթղթերը, իսկ Գարիկ Գրեյանը մեկ այլ ուղեւորի տաբատի գրպանից 23 հազար դրամ:

Երկուսն էլ տվել են խոստովանական ցուցմունք: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: