Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել տնային կալանքի տակ գտնվող Լեւոն Հայրապետյանի մասին պատմող «Կալանված ազատություն» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Հանդիսատեսին է ներկայացվում Հայրապետյանի կյանքն ու աշխարհայացքը, ինչպես նաեւ լույս է սփռվում նրա հետ կապված քրեական գործի մի շարք հանգամանքների վրա:

Ֆիլմում բարերարի մասին իրենց վերաբերմունքն են արտահայտում ռուսաստանյան քաղաքական եւ մշակութային վերնախավի ներկայացուցիչները, այդ թվում՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարկ Զախարովը, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Շիրվինդտը եւ այլոք:

Ֆիլմի տեւողությունն է 45 րոպե, նախատեսվում են դրա ցուցադրությունները մի շարք երկրներում: Այսօրվանից ժապավենն ազատ հասանելի է Համացանցում: