Շրի Լանկայում հորդառատ անձրեւներից առաջացած ջրհեղեղների եւ սողանքների հետեւանքով մահացել է 3 մարդ: Ավելի քան 60 հազար բնակիչներ հարկադրված լքել են իրենց տները: Ավելի վաղ հաղորդում էր 40 հազար տարհանվածների մասին:
Տարերային աղետների չեզոքացման կենտրոնի տվյալներով՝ երեք օր շարունակվող հորդառատ անձրեւների պատճառով մոտ 2 հազար տուն է ավիրվել, ավելի քան 60 հազար մարդիկ ստիպված են եղել տեղափոխվել առավել անվտանգ վայրեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ աղետների հետեւանքով ամենաշատը տուժել են երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Բատիկալոա եւ Անուրադհապուրա շրջանները:











