Հայ-ադրբեջանական սահմանին 2014թ.հակառակորդի գնդակից  զոհված զինծառայողների ընտանիքներից յուրաքանչյուրն այսօր՝ դեկտեմբերի 23-ին, բարերար Վահե Բադալյանից 1 միլիոն դրամ գումար ստացավ: Գործարար Վահե Բադալյանը գումարը ծնողներին հանձնեց ԵԿՄ վարչության շենքում:

«Մեր ընտանիքի համար մարդկային կորուստը խորթ չէ: Ես 18 տարեկան էի, երբ մեր 3 եղբայրներից մեկը մահացավ: Ես հասկանում եմ այդ ցավը: Այդ ցավը միշտ եղել է մեր ընտանիքում: Այս գաղափարը մեր ընտանիքում միշտ առաջացել է, ուղղակի այժմ հնարավորություն ունեցանք իրականացնելու այդ գաղափարը: Կարծում եմ՝ մոլորակի վրա չկա մի հայ, որը ցավ չի զգում՝ լսելով, որ սահմանին զինվոր կամ սպա է զոհվում»,-ասաց Վահե Բադալյանը՝ նշելով, որ իր այս նախաձեռնությունը շարունակական է լինելու:

ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը «ՀՀ ԵԿՄ 20 տարին» հոբելյանական մեդալով պարգեւատրեց Վահե Բադալյանին:
Գործարարը վստահեցրել է, որ աջակցելու է ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին։