Երեւանի բնակիչներ Հայկ Ղարագյոզյանն ու Արծրուն Հովհաննիսյանը մեղադրվում են գողություն կատարելու մեջ:
Օրերս մի քաղաքացի գիշերը ժամը 05:00-ի սահմաններում ահազանգել էր ոստիկանություն՝ նշելով, որ Անդրանիկի փողոցի բակերից մեկում մեքենայի անվադողեր են փորձում գողանալ: Րոպեներ անց դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ մի երիտասարդ գլուխը կախ անվադող էր նորոգում, իսկ մյուսն էլ քիչ հեռում էր կանգնած: Տեսնելով մոտեցող ոստիկաններին՝ երիտասարդները՝ Հայկ Ղարագյոզյանն ու Արծրուն Խաչատրյանը, դիմել են փախուստի, սակայն ոստիկանները բռնել են նրանց ու բերման ենթարկել:
«Երեք հատը քանդել էի, չորրորդն էի քանդում, նկատեցին»,- ոստիկաններին պատմել է Արծրուն Խաչատրյանը:
Գողության փաստով քրեական գործ է հարուցվել: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











