Վարորդները բողոքում են, որ Շենգավիթ համայնքի Արտաշիսյան փողոցի «Երեւան Սիթի» սուպերմարկետի հսկա տոնածառը փակում է լուսակիրը եւ աջ պտույտ կատարելիս խնդիրներ առաջացնում:

«Հեռվից երեւում  ա, բայց որ մոտենում ենք, ընդհանրապես չի երեւում, աջ անելուց վաբշե չի երեւում»,- NEWS.am-ի հետ  զրույցում ասաց մոտակայքում կայանած տաքսու վարորդներից մեկը:

Վարորդները պնդում են, որ տոնածառը տեղադրելիս «Երեւան Սիթիի» տնօրինությունը հաշվի չի առել երթեւեկությունը խոչընդոտելու հանգամանքը:

«Էս դնելուց ո՞վ ա իմ կամ մեկ ուրիշի կարծիքը հաշվի առել: Մենք շատ փոքր մարդ ենք, որ ասենք՝ հանեք, խանգարում ա, ո՞վ ենք իրանց դեմ»,- ասաց վարորդներից մեկը:

Սուպերմարկետի տնօրենը ընդունեց, որ տոնածառը փակում է լուսակիրը, սակայն վարորդներին խորհուրդ տվեց աջ պտույտ կատարելիս ուղղորդվել դիմացի ձախ մայթի լուսացույցով:

«Խամերը կարող ա շփոթվեն, բայց դիմացի սվետաֆորն էլ ա նույն բանը ցույց տալիս, թող դրան նայելով քշեն»,- ասաց տնօրեն Վահե Մխիթարյանը:

Արտաշիսյան փողոցի «Երեւան Սիթի» սուպերմարկետի տնօրենի խոսքով` հարակից շենքերի բնակիչներն իրենց նույնիսկ շնորհակալություն են հայտնել իրենց  նման ուրախություն պարգեւելու համար:

«Էդ սաղ չուզողներն են բողոքում, հլը կողքի շենքի մարդկանց հարցրու, տես ի՞նչ կասեն: Ասում են` ապրե´ք, թոռներս շատ  ուրախացան»,- ասաց Վահե Մխիթարյանը: