ԱՄՆ-ում երկու ընկերների սովորական ուղեւորությունն ավտոմեքենայով բարեբախտաբար չի ավարտվել նյարդային խանգարմամբ եւ հիստերիայով: Երիտասարդները մեքենայի պատուհանից տեսել են, թե ինչպես է օրը ցերեկով մարդաշատ փողոցում խնամված կինը չորս տղամարդու շան նման շղթաներով փոխադրում:

Սա շրջապատի ծիծաղն է առաջացրել տղամարդկանց հանդեպ, որոնք համաձայնել են ընտանի կենդանիների դեր կատարել: Ըստ Lifenews-ի, երիտասարդները կնոջը հարցրել են, չե՞ն կծում, արդյոք, նրա շնիկները:

Սակայն մոտից տեսնելով կնոջը, նրանք ցնցվել են. նա երեք կուրծք է ունեցել: Սա երեք կուրծք ունեցող ամերիկուհու անձնական կյանքի ցուցադրությո՞ւն, պլաստիկ վիրաբուժության ձեռքբերումների գովա՞զդ, թե՞ ուշադրություն գրավելու միջոց է եղել՝ հայտնի չէ: