ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը Ամանորը ավանդույթի համաձայն դիմավորելու է Էջմիածնում, իր ընտանիքի հետ, այնուհետեւ հունվարի 1-ին՝ ԵԿՄ անդամների հետ:

Սա համեմատաբար նոր ավանդույթ է, մինչեւ 2000թ. Մանվել Գրիգորյանը, իր խոսքով, Ամանորը դիմավորում էր սահմանամերձ շրջաններում սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ։

«1989թ. մինչեւ 2000թ. Ամանորն անցկացրել եմ Հայաստանի սահմանամերձ տեղերում՝  Հորադիսում, Հադրութում, Մարտակետում: Ամեն Նոր տարուն պարտադիր, որտեղ էլ եղել ենք, Վազգեն Սարգսյանը եկել ա, միասին ենք անցկացրել: Շատ-շատ նկարված կասետներ ունենք Նոր տարվա օրերին Մարտակերտու, Հադրութում, Ղափանում»,- NEWS.am-ին ասաց Մանվել Գրիգորյանը։