Նոյեմբերի 23-ին անհայտ անձինք գողացել են մի քաղաքացու դրամապանակ, որի մեջ բացի 10 հազար դրամից, 10-ական դոլարից եւ եվրոյից՝ նաեւ երկու բանկային քարտ կար: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Քաղաքացիները կանխիկացրել են գումարը՝ մի հաշվեհամարից հանելով 80, մյուսից՝ 250 հազար դրամ: Բանկոմատի տեսանկարահանող սարքը տեսագրել է գումարը կանխիկացնող քաղաքացիներին: Բոլոր նրանք, ովքեր ճանաչում են նրանց, ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին:
Մանրամասները՝ տեսանյութում











