Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, «Բանդայի» գործով ամբաստանյալներին դատապարտեց մինչեւ 15 տարվա ազատազրկման (ֆոտոռեպորտաժ):

Դատավոր Մեսրոպ Մակյանը «Բանդայի» պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանին դատապարտեց 15, Դավիթ Գալստյանին եւ Սամվել Դավթյանին՝ նույնպես 15, Արթուր Մանուկյանին՝ 11 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:

Դահլիճում նստած՝ ամբաստանյալների հարազատները վրդովվմունքով ընդունեցին դատավճիռը՝ այն անվանելով անարդար: 
«Վերեւն Աստված կա, բալեքիդ դեմը բերի, ֆաշիստ, դուք մարդ չես, Աստծուց վախեցեք, գետինը մտնեք»,- բղավեցին Արտուշ Հակոբյանի հարազատները:

Հիշեցնենք, որ մեղադրող Սասուն Խաչատրյանը ամբաստանյալների համար պահանջել է 11-15 տարվա ազատազրկում։

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը,  Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա։

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am