YouTube-ում տեսահնյութ է տեղադրվել, որտեղ ցուցադրված է, թե ինչ կլինի նոր  iPhone 6-ի հետ, եթե այն եռացնեն Կոկա-Կոլայում: Տեսահոլովակն արդեն հավաքել է  ավելի քան 4,5 մլն դիտում: Տեսահոլովակի հեղինակը նախազգուշացնում է, որ ոչ ոք չփորձի դա  կրկնել տանը:

Տեսահոլովակի նկարագրությունում նշվում է, որ փորձի համար օգտագործվել է միանգամայն նոր  iPhone 6: Սարքը դրել են եռացող Կոկա-Կոլայով թավայի մեջ՝ այն ամբողջությամբ հեղուկի մեջ ընկղմելով:  Եփվելիս դեղին ծուխ է բարձրացել: Փորձ կատարողը նշել է, որ դրանից հետո իր տնից այդ հոտը եկել է երկու ժամ:

Փորձի հետեւանքով iPhone 6-ի որոշ  բաղադրատարրեր հեռացել են իրարից, չի աշխատել ոչ մի գործառույթ, սակայն ընդհանուր առմամբ սմարթֆոնի կորպուսը գրեթե անփոփոխ է մնացել: