Էքստրիմիստ Էրիկ Ռոները Վինի Պուխի ոճով հնարք է իրականացրել: Տղամարդը թռիչքն իրականացրել է՝ շեզլոնգին ամրացնելով հելիումով լցված 90 փուչիկ:

Ընդ որում, Էրիկը թռել է հրացանը ձեռքին. դրանով նա որոշել է կրակել փուչիկներին:

Խիզախ տղամարդն իր հետ վերցրել է միայն սաղավարտ եւ օդապարիկ: Մեծ բարձրության վրա փուչիները անսպասելիորեն պայթել են եւ նա վայր է ընկել, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Ինչպես նշում է Novate կայքը՝ Ռոները առաջինը չէ, որ նման  թռիչք է իրականացնում. 1980թ. Լաի Ուոլթերսը փուչիկներով բարձրացել է գետնից 4572 բարձրության վրա եւ վթարային վայրէջք կատարել՝ վնասելով էլեկտրափոխանցման գծերը, ինչի պատճառով Լոնգ Բիչի մի շարք շրջաններ մնացել էին առանց լույսի: