Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել Ստամբուլի քաղաքային ավտոբուսներից մեկի վարորդը, ով ընթացքի ժամանակ ոտքի է կանգնել եւ ուղեւորների հետ պարել։

Թուրք խելահեղ վարորդի պարի տեսագրությունը հայտնվել է Youtube-ում, սոցկայքերում եւ լրատվամիջոցներում։

Թուրքիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել, քանի որ վարորդը խիստ վտանգել է թե իր ավտոբուսի ուղեւորների, թե երթեւեկության մյուս մասնակիցների կյանքը։ Որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերվել է «պարող» վարորդը, ում  տուգանել են 160 լիրայով (32 հազար դրամ) եւ զրկել վարորդական իրավունքից, քանի որ նրա կատարած խախտումների քանակն արդեն հատել էին վարորդի համար թույլատրված սահմանագիծը։