Երեւանի բնակիչ Հայկ Արզումանյանը մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ:

Դեկտեմբերի 25-ին Հայկ Արզումանյանը նստել է երթուղային տաքսի, եւ երբ մեքենան հասնելիս է եղել հավաքակայան, Հայկը մոտեցել է վարորդին եւ խնդրել իրեն տեղափոխել ինչ-որ տեղ: Վարորդը համաձայնվել է, իսկ երբ հասել են Չարենց փողոց, Հայկը վարորդից 13 հազար դրամ է խնդրել՝ պատճառանաբելով, որ գումար չկա իր մոտ եւ խոստացել անպայման վերադարձնել: Վերցնելով գումարը՝ Հայկը դիմել է փախուստի, իսկ վարորդին էլ դիմել ոստիկանների օգնությանը:

Ժամեր անց Հայկ Արզումանյանը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:

«Շատ կարեւոր զանգ ա եկել, գնացել եմ, տենայի էդ մարդկանց, հետ գայի, գտնեի վարորդին ու գումարը տայի»,- ոստիկանությունում պատմել է բերման ենթարկվածը:

Հայկ Արզումանյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: