Ոստիկանները բացահայտել են ամիսներ առաջ Նոր Նորքի 1-ին զանգվածի հագուստի խանութից պարտքով գնումներ կատարած եւ անհետացած կնոջը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Հասմիկ անունով ներկայացած կինը գնումներ էր հոկետմբերի 18-ին՝ ժամը 11.00-ի սահմաններում, գնել էր մոտ 108 հազարի հագուստ, վճարել ընդամենը 24 հազար դրամ՝ խոստանալով գումարի մյուս մասը բերել հաջորդ օրը: Խոստացված ժամկետից 2 օր ավել սպասելուց հետո աշխատակիցը ոստիկանություն էր դիմել: Շուկայի տեսախցիկներ արձանագրել են գնումներ կատարած կնոջը, ինչն էլ օգնել է բացահայտել գործը: Պարզվել է, որ նա Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ Հասմիկ Գեւորգյանն է:
Մանրամասները՝ տեսանյութում











