ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ամանորյա ուղերձ է հղել ժողովրդին:

ԱԺ նախագահի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «2014 թվականը փորձության, փորձառության եւ ձեռքբերման եւս մեկ փուլ էր մեր բազմափորձ ժողովրդի եւ Հայաստանի երրորդ Հանարապետության համար: Այն վերստին հավաստեց, որ մեր հաղթանակները շարունակական են եւ՝ ո'չ միայն ռազմի դաշտում: 2014-ին պետությունը ձգտեց առավելագույնս համադրել հնարավորություններն ու ցանկությունները»:

Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաեւ 2015 թվականի նպատակներին եւ անելիքներին. «Մենք միասնական պետք է քայլենք մեր Սփյուռքի բարեկամների եւ Արցախի հետ: Որպես ժողովուրդ՝ հաջողության կարող ենք հասնել այն դեպքում, երբ միմյանց հանդեպ լինենք հարգալից, հանդուրժող ու համբերատար, ապրենք առանց չարության ու թշնամանքի»: