Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքի բնակիչ Մուհամեդ  Խուրշիդ Հուսեյնը (Mohammed Khursheed Hussain) քթով տեքստ հավաքելու արագության համաշխարհային ռեկորդ է սահմանել: Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների ներկայությամբ 23-ամյա տղամարդը  47,44 վայրկյանում 103 բառերից կազմված տեքստ է հավաքել:

Մուհամեդի հավաքած արտահայտությունը սկսվում է հետեւյալ բառերից.  «Գինեսի ռեկորդների գիրքն ընտրել է ինձ, որպեսզի սա ես հավաքեմ  ամենակարճ ժամանակում»:

Տեքստը հավաքելիս Մուհամեդը փակել է մի աչքը: Բացի դրանից, նրա ձեռքերը կապված են եղել մեջքին: Ռեկորդը սահմանելուն նախապատրաստվելու համար տղամարդը վերջին երեք տարիներին  պարապել է օրական վեց ժամ, հայտնում է «lenta.ru»-ն՝ վկայակոչելով  The Daily Mirror-ը:

Ավելի վաղ Մուհամեդ Խուրշիդ Հուսեյնն արդեն  նման ռեկորդ սահմանել էր: 2012 թ. փետրվարին նրան հաջողվել է  հավաքել անգլերենի այբուբենի բոլոր տառերը՝ 3,43 վայրկյանում: