ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղյակ չէ՝ արդյոք ներկայիս կառավարության կազմում կան չծառայած նախարարներ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Տավուշի մարզի մարտական հենակետեր այցելության ժամանակ ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Այնուամենայնիվ, վարչապետի կարծիքով, չծառայած նախարարների եւ պատգամավորների համար դեռ ամեն ինչ կորած չէ, նրանք հիմա էլ կարող են իրենց պարտքը մատուցել հայրենիքին։
«Փրկություն միշտ էլ կա, թող գան հիմա ծառայեն, գիշերեն դիրքերում»,-ասաց վարչապետը։
Նշենք, որ կառավարության 16 տղամարդ անդամներից, ըստ կառավարության պաշտոնական էջերում տեղադրված կենսագրականների, ծառայել է միայն 5 նախարար՝ Արտեմ Ասատրյանը, Արմեն Երիցյանը, Արամայիս Գրիգորյանը, Կարեն Ճշմարիտյանը, Գագիկ Բեգլարյանը։











