Յակուտիայում ոստիկանները ուսումնասիրում են համացանցում հայտնված ցնցող միջադեպի տեսագրությունը: Տեսագրությունում երեւում է, որ ավտոմեքենայի կին վարորդը երեք անգամ վրաերթի է ենթարկում մի կնոջ:
Դատելով տեսանյութից՝ կոնֆլիկտի պատճառը կարող էր լինել մեքենայի քերծվածքը: Դեռեւս հայտնի չէ, թե վարորդի հետ խոսակցությունից հետո կինն ինչու է ընկել:
Սակայն հստակ երեւում է, որ մեքենան մի քանի անգամ վրաերթի է ենթարկում կնոջը: Տուժածը ողջ է մնացել, նա բազմաթիվ վնասվածքներ եւ կոտրվածքներ է ստացել: Այժմ քննիչները ուսումնասիրում են տեսագրությունը, իսկ կնոջ նկատմամբ նյութեր են հավաքում դադատական որոշում ընդունելու համար:











