Երեւանի Հանրապետության հրապարակում ակտիվ ու աշխույժ մթնոլորտ է տիրում: Տոնական մամերը, որը մեկնարկել է երեկոյան ժամը 21.00-ին, շարունակվում է եւ կտեւի մինչեւ ժամը 01.00-ն:

NEWS.am-ի թղթակիցը փոխանցում է, որ հրապարակում շատ ակտիվ են հատկապես իրանցի եւ հնդիկ երիտասարդները, որոնք պարում,երգում ու ուրախանում են: Փոխարենը հայ երիտասարդները ավելի շատ հանդիսատեսի դերում են, թեւ նրանք եւս ուրախ են ու բարձր տրամադրությամբ:

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի մետրոպոլիտանեն աշխատելու է մինչեւ գիշերվա ժամը 02.00-ը, որպեսզի Հանրապետության հրապարակում համերգին ներկա քաղաքացիները կարողանան տուն հասնել: