Թուրքական լրատվական կայքերում եւ սոցցանցում ակտիվորեն շրջանառվում է թուրքական հին ֆիլմից զավեշտալի մի տեսարան։

Դրանում կինը տուն է մտնում եւ տեսնում, որ ամուսինն ինչ-որ կնոջ հետ համբուրվում է։ Կինը բացականչում է, ինչից հետո ամուսինն արագորեն շրջվում է, մոտենում կնոջն ու ասում. «Խմած էի, կարծեցի՝ դու ես»: Այդ խոսքերը լսելուց հետո կինն ասում է, որ հավատում է ամուսնուն։

Սոցցանցերի օգտատերերը մեկնաբանություններում հիմնականում գրում են, որ նման բան միայն թուրքական ֆիլմում կարող է լինել, իսկ մի մասն էլ զարմացած է, թե կինն ինչպես այդքան արագ համոզվեց, որ ամուսինը հարբածության պատճառով իրեն շփոթել է ու այլ կնոջ է համբուրում: