Նորագույն տեխնոլոգիաներն այնքան սերտորեն են մտել մեր կյանք, որ ոչ միայն օգնում են կենցաղային հարցերում, այլեւ սկսել են փոխարինել երկուստեք շփումը: Ժամանակակից մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում պլանշետների եւ սմարթֆոնների հետ, քան իրական փշման մեջ:
Սարքեր մշակողներն ավելի հեռուն են գնացել, ստեղծել են սարքեր, որոնք հեռավորության վրա փոխանցում են զգացմունքներն ու էմոցիաները: Նույնիսկ սերն այժմ անցնում է նոր տեխնոլոգիաների պրիզմայով:
Առաջին վիրտուալ շփումն առաջարկել է Apple-ը: Apple Watch սարքը, որը կթողարկվի այս գարնանը, կարող է պատկերել հպումը, չափել սրտխփոցը եւ ուղարկել զրուցակցին:
Իսկ Frebble անունով սարքը թույլ է տալիս հեռավորության վրա բռնել ձեռքը:
Ճապոնիայում հատուկ բազկաթոռ են մշակել, որը պատկերում է գրկախառնությունը:
Մասնագետների գնահատմամբ, մարդիկ արագ են սովորում սարքերին եւ սովորական կյանքում բարդանում է զգացմունքներն արտահայտելը:











