Քալիֆորնիայից ընտրված հայամետ սենատոր Բարբըրա Բոքսերը, որը ամենահայտնի դեմոկրատ գործիչներից մեկն է, հայտարարել է, թե 2016 թվականին չի առաջադրելու իր թեկնածությունը սենատորի մանդատի համար:

KTLA հեռուստաալիքի փոխանցմամբ, աբորտների իրավունքի, զենքի վերահսկման եւ շրջակա միջավայրի ջերմեռանդ պաշտպանը նշել է, թե ամենից շատ հպարտ է ժամանակին Իրաքում պատերազմին դեմ քվեարկելու համար:

74-ամյա հայամետ սենատորը տեսանյութ է տարածել, որում հարցազրույց է տալիս իր թոռանը եւ նշում, թե չի դադարեցնելու իր աշխատանքը, պարզապես այլեւս չի ցանկանում աշխատել Կոնգրեսում: Նա նաեւ նկատել է, թե իր որոշման վրա չի ազդել իր տարիքը: «Ես ինձ նույնքան երիտասարդ եմ զգում, որքան առաջին ընտրվելուս ժամանակ»,- ասել է նա: Բոքսերի որոշումը լուրջ հարված կլինի դեմոկրատների դիրքերին Քալիֆորնիայում: