Թուրքիայում ազգությամբ հայ հայտնի փոփ երգիչ Ռոբեր Հաթեմոն հարցազրույցի ժամանակ հայտնել է, թե բանակում ծառայության ժամանակ է թլպատվել։

Թուրքական Posta պարբերականի թղթակցի հետ հարցազրույցում Ռոբեր Հաթեմոն պատմել է, թե բանակում ծառայության տարիներին իր հրամանատարն իմանալով, որ ինքը թլպատված չէ, առաջարկել է թլպատվել։ Ռոբեր Հաթեմոն նշել է, թե հրամանատարը զանգահարել է իր հորը եւ ասել, թե որդին ցանկանում է թլպատվել եւ հորից ստացել դրական պատասխան։

«Ինչպես երեխաներին են անում, ինձ էլ հագցրեցին թլպատվելու համար հատուկ հագուստ եւ թլպատվելու համար նախատեսված մեքենայով պտտեցրեցին Ադանայի փողոցներով»,-ասել է Ռոբեր Հաթեմոն։

Նշենք, որ ազգությամբ հայ Ռոբեր Հաթեմոն ծնվել է Թուրքիայի Չանաքքալե քաղաքում, 1974 թվականին։

Նրա առաջին ալբոմը դուրս է եկել 1997-ին։ Նրա երգերը հայտնվել են Թուրքիայում տարբեր երաժշտական նախագծերի առաջին հորիզոնականներում, իսկ ալբոմներից մեկը ընդգրկվել է Թուրքիայում ամենաշատ վաճառված ալբոմների մեջ։

Ռոբեր Հաթեմոյի տեսահոլովակներից մեկը դիտելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ։