Amazon առցանց-խանութի ճապոնական մասնաճյուղը սկսել է Kuratas՝ շուրջ 4 մետր բարձրությամբ հսկայական ռոբոտացված կոստյում վաճառել: Այն 120 մլն իեն կամ շուրջ 1 մլն դոլար արժե: Yahoo Auctions-ում ձեռք բերված մասերից հավաքված ռոբոտը 4.4 տոննա է կշռում:
Ռոբոտն առաքելը բավական բարդ կլինի, այդ պատճառով գնորդը պետք է ապրի Կիոտոյի (Ճապոնիա) շրջանում: Բացի այդ, Vesti-ի փոխանցմամբ, գնորդը ստիպված կլինի ինքնուրույն հավաքել այն:
2012 թվականին հանրությանը ներկայացված Kurtas-ն աշխատում է դիզելային վառելիքով եւ կարող է տեղաշարժվել 10 կմ/ժ արագությամբ: Մարդը կարող է այն կառավարել ինչպես ռոբոտի խցիկից, այնպես էլ դրսից՝ iPhone-ի օգնությամբ:











