Ջորջիա նահանգի տեխնոլոգիական ինստիտուտը նոր տեսագրություն է ներկայացել, որտեղ չորս ռոբոտներ զբաղվում են երաժշտությամբ: Մեքենաները ոչ միայն նվագում են ներդրված ծրագրով, այլեւ հանպատրաստից երաժշտություն են հորինում:

Երեք փոքրիկ ռոբոտներ (նախագծի հեղինակը նրանց Shimin է անվանել) անում են աշխատանքի պարզ մասը, որը գործիքների հետ չի առնչվում. Երկուսը կատարում են հարվածայինների շարքը, իսկ մեկը՝ ուղեկցող երաժշտությունը:

Չորրորդ՝ խոշոր  Shimon ռոբոտը հանպատրաստից ստեղծագործում է մարիմբայով:    Սկզբում նրա համար դժվար է կռահել, թե ինչպես գտնել հարկավոր նոտաները: Այսինքն՝ ռոբոտը կամ սխալ օկտավայում է սեղմում նոտան, կամ այն ընդհանրապես բաց թողնում:

Նման ունակությունը պայմանավորված է ռոբոտատեխնիկայի ավելի ընդհանուր խնդրով՝ ծրագրավորման հետ կապված դժվարություններով, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով  Daily Mail-ը: