Ոստիկանությունը պարզել է, թե իրականում ինչ է տեղի ունեցել կոտրված ծնոտով հիվանդանոց դիմած Հայկ Թադեւոսյանի հետ:
Հայկը բժիշկներին պատմել էր, որ ընկնելու հետեւանքով կոտրել է ծնոտը, իսկ ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցներին հավաստիացրել, որ Երեւանի Չեխովի փողոցում անհայտ անձինք իրեն ծեծի են ենթարկել: Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ նախկինում ավազակային հարձակման համար դատապարտված Հայկը փորձել էր բեռնատարից գողություն կատարել, իսկ մեքենայի սեփականատերը բռնել էր այդ պահին եւ հարվածել դեմքին:
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











