2014թ. հոկտեմբերի 10-ին, Ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել: Արճուտ գյուղի սեփական տներից մեկից` 127 հազար դրամ,  7 հազար ռուբլի, բանկի պլաստիկ քարտ եւ 600 հազար դրամ արժողությամբ ոսկեղեն է անհետացել: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության տեսանյութից:

Ոստիկանների օպերատիվ, հետախուզական աշխատանքների արդյունքում գողություն կատարողը` 46-ամյա  Սասուն Թումոյանն, ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: