Ոստիկանության Շենգավիթի բաժին փետրվարի 1-ին ահազանգ է ստացվել: Անհայտ անձը փողոցում գողացել է կնոջ դրամապանակ, որում եղել է 23 հազար դրամ եւ 300 դոլար: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության տեսանյութից:
Ոստիկանության օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում Մայիսի 9-ի իր բնակարանից գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Արթուր Զաքարյանը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 176 հոդվածի առաջին մասի հատկանիշներով:
Նախաքննությունը շարունակվում է:











