YouTube-ում հոլովակ է հայտնվել, որտեղ երկու անզիջում կենդանիներ իրենց ուժերն են ցուցադրում՝ ճակատով բախվելով միմյանց: Հաշվի առնելով, որ կովը ոչխարից զգալիորեն ավելի ուժեղ ու ծանր է, առճակատման ելքը, կարծես, կասկած չպետք է հարուցեր:

Ըստ Lifenews-ի, ուժեղ բախումից հետո կենդանիները գետին են տապալվել: Բայց եթե մի ոչխարը մի քանի վայրկյան անց կարողացել է ոտքի կանգնել, ապա կովը, պարզվում է, նոկաուտի է ենթարկվել:

Որտեղ եւ երբ է տեղի ունեցել դեպքը, պարզ չէ: Հայտնի չէ նաեւ մենամարտի դուրս եկած կենդանիների հետագա ճակատագիրը: