Սինգապուրում անօդաչու թռչող սարքեր են հայտնվել, որոնք պետք է սպասարկեն ռեստորանների այցելուներին: Այս մասին հաղորդում է BBC News-ը:

Infinium Robotics սարքերը, որոնք կարող են մինչեւ 2 կգ քաշով ուտեստներ եւ ըմպելիք փոխադրել, մինչեւ 2015 թվականի ավարտը կսկսեն աշխատել տեղական բարերից մեկում:

Անօդաչու ռոբոտները կառավարվում են համակարգչային ծրագրի օգնությամբ եւ տարածությունում կողմնորոշվում են ինֆրակարմիր ցուցիչներով: Ըստ Lenta-ի, ոլորտում ռոբոտների ներդրման որոշումը կայացվել է՝ սպասարկող անձնակազմի անբավարարության պատճառով: Ներկայում երկրում շուրջ 7 հազար մատուցողի պահանջ կա:

90 մատուցող ունեցող Timbre Group ռեստորանների ցանցի կառավարիչ Էդվարդ Չիան նշել է, որ անօդաչու սարքերը թույլ կտան սպասարկող անձնակազմի թիվը կրճատել մինչեւ 40-ի: Ազատված մատուցողներին վերապատրաստելու են որպես խոհարար եւ բարմեն: