Մեր քաղաքական թիմն այսօր ավելի հանգիստ է եւ վստահ է, որովհետեւ գիտի` ինչ է անելու եւ ինչպես: Այս մասին այսօր` փետրվարի 12-ին, ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը` անդրադառնալով ՀՀԿ խորհրդի նիստոին Սերժ Սարգսյանի հնչեցրած` ԲՀԿ առաջնորդի քննադատությանը:

«Մեր համբերության բաժակն էլ է լցվում, մենք քաղաքական ուժ ենք, եւ եթե չեմ սխալվում, քաղաքական մեծամասնություն ենք: Մենք ունենք մեր վճռականությունը, մեր քայլերի հերթականությունը: Այսօր ավելի հանգիստ ենք եւ վստահ ենք, որովհետեւ գիտենք` ինչ ենք անելու եւ ինչպես ենք անելու»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Նշենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։