Մինսկում օպերատորները ֆիքսել են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի եւ Բելառուսի առաջնորդ Ալեքսնդր Լուկաշենկոյի զրույցը, որի ժամանակ Պորոշենկոն ասում է, որ իր երկրի դեմ «կեղտոտ խաղ է գնում»:
Սկզբում տեսանյութում լսվում է, թե ինչպես է Պորոշենկոն ասում. «դժվար է», ակնհայտորեն մեկնաբանելով «նորմանդական ձեւաչափով» բանակցությունների ընթացքը, որոնք տեւել են 16 ժամ:
«Նա անազնիվ ու կեղտոտ խաղ է սկսել»,-ասել է Պորոշենկոն:
Ուկրաինական լրատվամիջոցները ենթադրում են, որ «նա» ասելով, Պորոշենկոն նկատի է ունեցել Պուտինին: «Ես գիտեմ, գիտեմ, բայց բոլորն իմացան դա»,-պատասխանել է Լուկաշենկոն:
Տեսանյութում նաեւ կա այն պահը, երբ Ուկրաինայի նախագահի թիկնապահը դիպել է օպերատորին, Պորոշենկոն օգնել է լրագրողին վեր կենալ, իսկ հետո ներողություն է խնդրել:











