Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներ Վադիմ Իվչենկոն («Բատկիվշչինա») եւ Եգոր Սոբոլեւը («Սամոպոմիչ») ծեծկռտուք են սարքել Գերագույն ռադայի կուլիսներում:
Նշվում է, որ Իվչենկոն հանդես է եկել բրիֆինգում, իսկ իրենից ոչ հեռու կանգնած է եղել Սոբոլեւը: Երբ Իվչենկոն ավարտել է բրիֆինգը, Սոբոլեւը մոտեցնել է նրան ու հարվածել: Այնուհետեւ ծեծկռտուք է սկսվել: ՆՐանց բաժանել են անվտանգության աշխատակիցները:
Իվչենկոյի եւ Սոբոլեւի հակամարտությունն սկսվել է դեռեւս փետրվարի 12-ին, նիստերի դահլիճում: Որոշ տվյալներով՝ նրանց միջեւ հակակրանքը հին պատմություն ունի, հաղորդում է «Forbes Ուկրաինան»:











