Մեկ մարդ մահացել եւ երեքը վիրավորվել են փետվարի 14-ին Կոպենհագենի Krudttoenden սրճարանում տեղի ունեցած հրաձգության արդյունքում: Սրճարանում սեմինար է անցկացվել՝ Դանիայում Ֆրանսիայի դեսպանի եւ շվեդ նկարիչ ու ծաղրանկարիչ Լարս Վիլքսի մասնակցությամբ:
Ո՛չ ֆրանսիացի դիվանագետը, ո՛չ Լարս Վիլքսը չեն տուժել: Նկարիչը սրճարան է եկել թիկնապահների ուղեկցությամբ, քանի որ նրան մշտապես մահվան սպառնալիքներ են ուղարկում, եւ 2010 թվականին նա ապրում է ոստիկանության մշտական հսկողության ներքո: 2007 թվականի սեպտեմբերին իսլամականները 100 հազար դոլարի չափով պարգեւավճար են սահմանել նրա գլխի համար: 40-ամյա տղամարդու անունը դեռեւս չի հրապարակվում:
Ոստիկանությունը Կոպենհագենում տեղի ունեցածն ահաբեկչություն է որակում: Այս մասին գրում է Gazеta.ru-ն՝ վկայակոչելով տեղական Ekstra Bladet պարբերականին:
Ականատեսների վկայությամբ, կասկածյալները, ենթադրաբար՝ երկու հոգի, դեպքի վայրից փախուստի են դիմել մուգ գույնի Volkswagen-ով, որի համարանիշերը գրանցել չի հաջողվել: Ականատեսները նաեւ նշում են, որ հարձակվողներն «արաբերեն են գոչել»:
Համացանցում հարձակման պահին արված ձայնագրություն է հայտնվել, որում 40-50 կրակոց է հնչում:











