Ավստրալական Չինչիլա քաղաքում (Քվինսլենդ նահանգ) ձմերուկի վրա սահելու Melon Festival մրցույթ է անցկացվել: Այս մասին գրում է The Chronicle-ը:

Միջոցառման 21-ամյա պատմության մեջ ռեկորդային թվով այցելուներ է ունեցել: Չորս օրվա ընթացքում Melon Festival-ին ավելի քան 15 հազար մարդ է այցելել (նախկինից երեք անգամ ավելի):

Ձմերուկների վրա սահելու մրցույթի, ժամանցային այլ միջոցառումների կամ պարզապես հյուրասիրության ընթացքում շուրջ 20 տոննա ձմերուկ է ոչնչացվել:

Չինչիլլա քաղաքը համարվում է Ավստրալիայի «ձմերուկային մայրաքաղաքը»: Melon Festival-ն այստեղ անցկացվում է երկու տարին մեկ անգամ: