Հնդկաստանի ամենահայտնի էքստրեմալ զույգը, որն ամենատարբեր հնարքներ է փորձարկում, այդ թվում՝ զենքով, կրկին ապշեցրել է հանրությանը: Բրամհարամբա եւ Բալաշանկար Բուդատի ամուսինների շուրջ հավաքված զբոսաշրջիկները չէին սպասում կյանքի եւ մահվան սահմանին գտնվող համար տեսնել. Բալաշանկարը մաչետեով երկու կես է արել կնոջ պարանոցին դրված կոկոսը:

Ըստ Lifenews-ի, տպավորիչ չափսերի զենքը հեշտությամբ կարող էր կտրել կնոջ կոկորդը, սակայն, բարեբախտաբար, դա տեղի չի ունեցել: Զարմացած եւ փոքր-ինչ վախեցած հանդիսատեսը բջջային հեռախոսներով նկարահանել է կատարվածը:

Արտասովոր շոուի տեսանյութը հրապարակել է The Daily Mail-ը՝ նշելով, որ ամուսնական զույգը մասնակցելու է «Աշխարհի ամենատաղանդավոր մարդիկ» շոուին: