Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել ԲՀԿ Նոր Նորքի տարածքային կառույցի պատասխանատու Արթուր Մամոյանին բերման ենթարկելու մասին:
Արթուր Մամոյանին ապօրինի զենք կրելու եւ պահելու կասկածանքով բերման են ենթարկել փետրվարի 16-ին ժամը 21:00-ի սահմաններում Նոր Նորքի Գյուրջյան փողոցում գտնվող սուպերմարկետներից մեկի մոտից: Նրա մոտ հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











