ԱՄՆ Վիսկոնսին նահանգի ոստիկանությունը տեսագրություն է հրապարակել, թե ինչպես է 92-ամյա վարորդը Միլվիլլ քաղաքի առեւտրի կենտրոնի կայանատեղում մեքենաների ջարդ կազմակերպում։

Տեսադիտման համակարգն արձանագրել է, թե ինչպես է 92-ամյա Ռասսել Քերրը դանդաղ շարժվում իր կանգնած տեղից, ապա կտրուկ առաջ շաևժվում եւ բախվում երեք մեքենաների։ Խուճապի մատնվելով՝ նա հետադարձ է կատարում՝ բախվելով եւս երկու մեքենաների։ Մի քանի մեքենաներ վնասելով՝ նա փախուստի է դիմում դեպքի վայրից։

Ավտոկայանատեղի տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է դուրս գալիս նա բախվում ընթացքում գտնվող մի կարմիր փիքափի։ Ոստիկանության տվյալներով, միջադեպի ընթացքում ծերունին նյութական վնաս է հասցրել 10 մեքենաների։ Վնասված մեքենաներից մեկի վարորդը վազել եւ փորձել է կանգնեցնել ծերունուն, բայց նա կարողացել է հեռանալ։

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Միլվիլլի Piggly Wiggly սուպերմակրետի մոտ։ Իրավապահները հայտնաբերել են Ռասսել Քերրին, բայց նրան մեղադրանք չեն առաջադրել՝ հարգելով պատկառելի տարիքը։