Հայաստանում մեծն Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը մարդիկ ավանդաբար միմյանց գիրք են նվիրում։ Այս մասին փետրվարի 19-ին Կառավարության նիստին հիշեցրել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Այս կապակցությամբ կառավարության անդամներին կնվիրեն ՀՅԴ նախկին անդամ, Գերմանիայում Հայաստանի նախկին դեսպան վաղամեռիկ Վահան Հովհաննիսյանի հեղինակած գիրքը։ Պատմավեպի եւ դետեկտիվի տարրեր պարունակող «Մանդիլիոն» վեպը հրատարակվել է հայերեն, ռուսերեն, գերմաներեն եւ անգլերեն լեզուներով։ Այն պատմում է Մերձավոր Արեւելքում ազատության համար քրիստոնյա ազգերի պայքարի մասին։