Համացանցում մեծ տարածում է ստանում տեսանյութը, որում պատկերված է, թե ինչպես է շունը հարձակվում իր տիրոջը թալանել փորձող գողի վրա: Հոլովակը նկարահանվել է ամերիկյան Մեն նահանգի լցակայաններից մեկում:
Ըստ Mirror-ի, հանցագործը վախից փախուստի է դիմել: Նրան մինչեւ հիմա փնտրում են:
Շունը գողի վրա հարձակվել է այն բանից հետո, երբ վերջինը նրա տիրոջը սպառնացել է զենքով: Լցակայանի տերը դժվարությամբ է զսպել շանը՝ հասկանալով, որ կենդանին կարող է մահացու վիրավորել գողին:











