Կալիֆորնիայի բնակիչ Ալեքսանդր Տոմաշեւսկին, որն Օրեգոնում ձերբակալվել է բռնաբարության մեղադրանքով, պնդում է, որ բանտում գործը հետաքննող քննիչների կողմից ծեծի է ենթարկվել:

Ըստ Oregon Live-ի, 33-ամյա Տոմաշեւսկին իր գործը վարող իրավապահների դեմ մեղադրանք է առաջադրել: Սեփական դեմքին հարվածներ հասցնելով՝ կալանավորը չի կասկածել, որ բանտի տարածքի տեսահսկման խցիկներն արձանագրում են իր գործողությունները:

Երբ քննիչները ներկայացրել են տեսագրությունը, Տոմաշեւսկին ընդունել է մեղքը եւ հրաժարվել իր մեղադրանքի գործի քննությունից:

Slavcsac-ի փոխանցմամբ, Տոմաշեւսկին հյուսիսկալիֆորնիական Լյուցերն քաղաքի բնակիչ է: Տղամարդուն առաջադրված բռնաբարության մեղադրանքը հանվել է: Բայց հիմա Փորթլենդ նահանգի Լեյնի շրջանի ոստիկանությունը Տոմաշեւսկուն մեղադրում է կեղծ ցուցմունքներ տալու համար: Դատարանը նրան մեղադրել է 20-օրյա ազատազրկման եւ 600 դոլարի չափով տուգանքի: